Տեխնոլոգիա. 4-5-րդ դասարաններ

48397443_367061710525611_7735463205081710592_nԴասընթացի ծրագիր

Տեխնոլոգիա դասընթացի գլխավոր նպատակն է սովորողների մեջ մշակել և զարգացնել գեղարվեստական ճաշակ և տարբեր նյութերով աշխատելու հմտություններ։

Տեխնոլոգիական աշխատանքները հնարավորություն են տալիս սովորողներին պատկերացում կազմել տարբեր նյութերի և դրանց օգտագործման առանձնահատկությունների մասին, զարգացնում են ստեղծագործական միտքը՝ հնարավորություն տալով տեսնել և գտնել ճանապարհներ միջավայրի խնդիրների լուծման համար: Նույնիսկ անպիտան թվացող նյութերը կամ առարկաները կարելի է այնպես ձևափոխել կամ ձևավորել, որ դառնան պիտանի և արժեքավոր:

Ստեղծագործական ցանկացած աշխատանքի համար սովորողը նախ և առաջ պետք է ունենա աշխատանքային որոշակի հմտություններ:

Աշխատանքային միջոցներ

Սովորողների տեխնոլոգիական  հմտությունները զարգացնող ուղղություններ

  • Թափոններով աշխատանքներ (պոլիէթիելանային տարաներ, հին ձայնասկավառակներ, ստվարաթղթե արկղեր, թերթեր…)
  • Շինարարական նյութերով աշխատանքներ (յուղաներկ, լատեքսային ներկեր, ծեփամածիկ…)
  • Նկարչական տարբեր նյութերով և պարագաներով աշխատանքներ (գուաշ, ջրաներկ, պաստելներ…):
  • Կավագործություն:

Թափոններով աշխատանքներ

Թափոններով աշխատանքներն իրենց մեջ ներառում են բոլոր այն նյութերը, որոնք արդեն օգտագործումից դուրս են եկել և պիտանի չեն: Նմանատիպ աշխատանքները շատ արդյունավետ են սովորողների ստեղծագործական մտքի զարգացման համար և ունեն դաստիարակչական նշանակություն, որովհետև սովորեցնում են խնայող և գնահատող լինել, չաղտոտել բնությունը, ինչպես նաև լինել հնարամիտ:

Շինարարական նյութերով աշխատանքներ

Յուղաներկով, լատեքսային ներկերով ինչպես նաև շինարարական այլ նյութերով աշխատանքները կատարվում են միջավայրի բարեկարգման, ձևավորման համար և պահանջում են կոկիկություն ու փորձառություն: Այսպիսի աշխատանքների շնորհիվ սովորողները ձեռք են բերում նոր հայացք, որպեսզի տեսնեն իրենց միջավայրում առկա խնդիրները և հմտություններ ձեռք բերեն դրանց լուծման համար:

Նկարչական տարբեր նյութերով և պարագաներով աշխատանքներ

Գուաշով, ջրաներկով և այլ նյութերով թղթի կամ ստվարաթղթի վրա նկարելու համար անհրաժեշտ է տիրապետել մի քանի հնարքների, որոնք յուրաքանչյուր դասաժամի հետևողական աշխատանքի արդյունքում կզարգանա սովորողների մեջ: Կան պարզ գունավարժություններ, որոնք նյութի սկզբնական օգտագործման համար անհրաժեշտ է սովորել:

Կավով աշխատանքներ

Կավը բնական նյութ է, որով աշխատելը դրական ազդեցություն է ունենում մարդու վրա, թե՛ առողջության համար, թե՛ նյարդային համակարգի: Սովորողների համար շատ սիրելի նյութ է կավը, ուստի այն հաճախ է օգտագործվում ուսումնական պարապմունքների  ընթացքում:

 

Advertisements

Անվտանգ միջավայր

Անվտանգ միջավայրը դպրոցի առաջնային խնդիրներից է : Հեծանվորդների անվտանգությունն ապահովելու համար արվել է այսպիսի առաջարկ: Խորհուրդները և առաջարկությունները ընդունելի են)))

3
Continue reading

Գույն և գունային ճաշակի ձևավորում

Ժամկետ՝ սեպտեմբեր-հոկտեմբեր

Նախագծի մասնակիցներ՝  1.2.3-րդ դասարանների սովորողներ

Նախագծի նպատակը՝ սովորողների մեջ զարգացնել գույներով աշխատելու հմտությունները, զարգացնել գունային ճաշակը և երևակայական միտքը:

Նախագծի նկարագրությունը՝  նախագիծն իրականացվում է ընտրովի տեխնոլոգիայի դասաժամին: Ներառում է գունատեսության և կոմպոզիցիոն առաջադրանքեր:  Քանի որ նախագծի մասնակիցները կրտսեր դասարանների սովորողներն են և դեռևս տարրական գիտելիքներ չունեն պարզ գծագրային մարմինների, գույների, գունային նյութերի մասին, ուստի նախագիծը սկսվում է մատիտ-քանոնի օգտագործումից և հասնում մինչև գունային տարբեր վարժություններ: Թե ինչ է գույնը, ինչպես այն պետք է օգտագործել, որ գույնը, որի հետ խառնելուց ինչ է ստացվում:  Continue reading

Նիկո Փիրոսմանի

Սեպտեմբերի 19-ին մի քանի սովորողների հետ այցելեցինք Հյուսիսային դպրոց՝ մասնակցելու «Նկարում ենք Փիրոսմանի» երկօրյա աշխատանքի արդյունքների ամփոփիչ քննարկմանը: Լսեցինք և իմացանք շատ հետաքրքիր փաստեր Փիրոսմանիի ստեղծագործական և անձնական կյանքի մասին: Այնուհետև այցելեցինք ցուցասրահ, նայեցինք սովորողների պատրաստած աշխատաքները՝ մեղրամոմի և հուլունքերի հետաքրքիր տեխնիկայով :  Շրջեցինք նաև գունանկարի և գծանկարի արվեստանոցներում, զրուցեցինք ընկեր Կարենի հետ, և շատ դրական տպավորություններով և էմոցիաներով վերադարձանք Հարավային դպրոց…

WP_20170920_016 Continue reading