Հանրապետության տարբեր մարզերի դպրոցների տեխնոլոգիայի և կերպարվեստի ուսուցիչների եռօրյա վերապատրաստման 1-ին օրն է: Կրթահամալիրում Մայիսյան հավաք է, որին պատրաստվում ենք ներկայանալ Համբարձման ծեսով: Հարավային դպրոցում վերապատրաստվող 3 տեխնոլոգների և 4-րդ, 5-րդ դասարանների սովորողների հետ պատրաստեցինք ծիսական ճակտոցներ և շրխկաններ, որոնք սովորողները կօգտագործեն «Անուշ» պոեմի բեմականացման ժամանակ:
Advertisements