Ցուցասրահ. հաշվետվություն. Հոկտեմբեր

dscf5237Ցուցասրահ բլոգում Հոկտեմբեր ամսին տեղադրել եմ 10 նյութ

Տեխնոլոգիական նախագծեր

Դաջվածքներ. հետքեր
Նուռ-վզնոցներ
Դիմանկար-կոլաժներ

Անհատական ցուցահանդես

Աշոտ Կարապետյան Continue reading

Advertisements

Սեբաստացու օրեր

DSCF5394Ժամկետ՝ նոյեմբերի 5-10

Մասնակիցներ՝ 4-րդ 5-րդ դասարանների սովորողներ

Աշխատանքային ուղղություններ

Նոյեմբերի 5-7

Ուսումնական մառան

Նոյեմբերի 8 – Ծիսական արդուզարդի պատրաստում:
Սովորողների կատարած աշխատանքների ցուցադրության նախապատրաստական աշխատանքներ:

Նոյեմբերի 9 – Ցուցահանդես, ժամը՝ 12:00

Նոյեմբերի 10 – Հարիսայի ծես.
Ծիսական արդուզարդի և թթուների ցուցահանդես-վաճառք:

Նախագծի ամփոփում

Մանկավարժական աշխատողների աշնանային ճամբար

43499921_324303675040069_7224292256394510336_nՀոկտեմբերի 29- Նոյեմբերի 2

Միջավայրի բարեկարգման աշխատանքներ Հարավային դպրոցում:

  • Խոհանոցի աթոռների ներկում
  • Միջանցքի մարտկոցների ներկում
  • Աստիճանների ներկում
    Պատասխանատու՝ Արև Բալջյան
    Մասնակիցներ՝ Լիլիթ Խալաթյան, Գոհար Բալջյան, Թամարա Մարիմյան, Մարիամ Սարդարյան:

Գյուղ Հորբատեղ

DSCF5458Հորբատեղ գյուղը գտնվում է Վայոց ձորի Եղեգնաձոր շրջանում` Արտաբուն գետի ափին:
Առաջին հայացքից գյուղն անականոն, իրար կողք կողքի շարված անշուք տների ու ցանկապատների մի կույտ է, այնինչ բնությունը շատ շռայլ է գտնվել այս գյուղի նկատմամբ: Գյուղում շրջելիս անհնար է չնկատել հսկա քարաբեկորները, որոնք տեղ-տեղ ձուլված են տներին, կամ պարզապես փողոցի ինչ-որ անկյունում կանգնած են՝ որպես բնության հուշարձաններ: Գյուղում է գտնվում 17-րդ դարում կառուցված Հրեշտակապետաց եկեղեցին:
Գյուղի բնակելի մասն ավարտվելուն պես մեր առջև բացվում է մի տեսարան, որը կարծես սարյանական կտավներից լինի. հսկա կիրճ, ներքևում աղմկող գետ, արածող ձիեր ու կովեր, դեղնականաչ բնություն, տեղ-տեղ նորից հսկա քարեր ու հեքիաթային աղբյուր:
Ահա այսպիսին է Վայոց ձորի կիրճերից մեկում թաքնված Հորբատեղ գյուղը:

21.10.2018