Մայիսյան նախագծեր

56730549_421581715084285_6444811616939671552_nՏեխնոլոգիա 

Նախագծի ժամկետներ – Մայիսի 2-31

Մասնակիցներ 
4-5-րդ դասարանների սովորողներ

Գործունեություններ

  • Համբարձման ծես– շրխկանների և ճակտոցների պատրաստում:
  • Կրթահամալիրի արտադրած գինիների համար պիտակների ստեղծում:
  • Մայիսյան հավաք- Միջավայրի բարեկարգման աշխատանքեր:
Advertisements

Հաշվետվություն. Ապրիլ

57319718_696141344117189_3412112222569103360_n

Նախագծեր և արդյունքներ

Զատիկը Հարավում

IMG-3677690803852d4285c193fe9d437b1c-V

Զատկական դեկորների պատրաստում

Նախագծի ժամկետ
Ապրիլի 26
Ժամը ՝ 11:00-12:30

Վայրը
Հարավային դպրոցի բակ

Մասնակիցներ 
5-րդ դասարանի սովորողներ- Անահիտ Ալեքսանյան, Ինեսա Հոբոսյան, Էլեն Պետրոսյան, Աննա Սմբատյան, Գայանե Բալաբանյան, Հակոբ Սոսյան, Աշոտ Զոզանյան։

Նախագծի նպատակը
Պատրաստել ծիսական դեկորներ Հարավային դպրոցի բակում Զատկական միջավար ստեղծելու համար ( պատրաստած ծիսական դեկորներով զարդարել Հարավային դպրոցի բակը):

Անհրաժեշտ նյութեր
 Գործելու թելեր, ֆուրշետի փայտիկներ:

«Դեմ դիմաց» ցուցահանդես

57319718_696141344117189_3412112222569103360_nԱպրիլի 10-ին Հարավային դպրոցում տեղի ունեցավ «Ձոն» տեխնոլոգիական ստուգատեսն ամփոփող «Դեմ դիմաց» ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացված էին 1-5-րդ դասարանների սովորողների աշխատանքները: Հարավային դպրոցի ամբողջ բակը և նորաբաց Մառան ակումբը վերածվել էր իսկական ցուցասրահի: Ցուցահանդեսը յուրահատուկ էր նրանով, որ բացի ցուցադրված աշխատանքներից սովորողները ներկայացնում էին նաև կենդանի ցուցադրություն՝ ստեղծագործելով հենց ցուցահանդեսի ընթացքում: Ցուցահանդեսի բացումը տրվեց ավանդական երգ ու պարով, որից հետո հյուրերը շրջեցին և ծանոթացան սովորողների աշխատանքներին:

Continue reading

Գունավոր թաղամաս

56276110_2335650063377249_459773268329496576_nՆախագծի ափոփում
Նախագծային շաբաթվա ընթացքում «Գունավոր թաղամաս» նախագծի շրջանակում Հարավային դպրոցի 4-5-րդ դասարանների սովորողները գունավորել են Հարավարևմտյան թաղամասի անգույն շենքերը:
Նախագծի սկզբնական փուլը՝ Անգույն թաղամասն է:
Նախագծի մտահաղացումը՝ իտալացի ճարտարապետ Ռոբերտո Ռավալիի: Continue reading