Հունիսյան ճամբար

53905687_2318216105114632_2117788948490092544_n-e1553440725653Ժամկետ՝ Մայիսի 27- Հունիսի 7

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանների սովորողներ։

Ուղղություններ՝

  • Համագործակցային նախագիծ Անուշ Ներսիսյանի հետ: Սովորողները փայտի թափոններից (տաշեղներ, ճյուղեր) պատրաստում են դեկորատիվ և կիրառելի զանազան իրեր՝ գրչամաններ, արձանիկներ և ձևավորում տարբեր նյութերով: Տեղեկություններ են հավաքում փայտի և փայտարվեստի մասին, այնուհետև այցելում ենք <<Փայտարվեստի թանգարան>>:
Advertisements

Հարավ-հյուսիս

60703281_616506118832916_5519059402293772288_nՆախագծի ամփոփում:
4-5-րդ դասարանների սովորողների հետ սկսել ենք Հարավային դպրոցից Մայր դպրոց տանող ոտքի ճանապարհի բարեկարգման  աշխատանքները:
Առաջինը սկսեցինք ներկել ճանապարհի մեջտեղի հատվածում գտնվող ժանգոտված մետաղական ցանկապատը: Ներկման աշխատանքները դեռ  չենք ավարտել:
Բարեկարգման նախագիծը կկրի շարունական բնույթ:

Continue reading

Զատիկը Հարավում

IMG-3677690803852d4285c193fe9d437b1c-V

Զատկական դեկորների պատրաստում

Նախագծի ժամկետ
Ապրիլի 26
Ժամը ՝ 11:00-12:30

Վայրը
Հարավային դպրոցի բակ

Մասնակիցներ 
5-րդ դասարանի սովորողներ- Անահիտ Ալեքսանյան, Ինեսա Հոբոսյան, Էլեն Պետրոսյան, Աննա Սմբատյան, Գայանե Բալաբանյան, Հակոբ Սոսյան, Աշոտ Զոզանյան։

Նախագծի նպատակը
Պատրաստել ծիսական դեկորներ Հարավային դպրոցի բակում Զատկական միջավար ստեղծելու համար ( պատրաստած ծիսական դեկորներով զարդարել Հարավային դպրոցի բակը):

Անհրաժեշտ նյութեր
 Գործելու թելեր, ֆուրշետի փայտիկներ:

Քանդակի բաց արվեստանոց

DSCF5715Վիգեն Ավետիսի
քանդակագործության դպրոցի երրորդ պարապմունքը՝ դեկտեմբերի 26-ին՝ ժամը 11.00-13.00, կրթահամալիրի Գեղարվեստի ուսումնական կենտրոնում  (հասցեն՝ Րաֆֆի 69/1)։ Պարապմունքները վարում են քանդակագործ Վիգեն Ավետիսը և իր օգնականները: