Պատրաստվում ենք Սեբաստացի ցուցահանդեսին

20171113_124559.jpg

Մենք էլ այսպես ենք պատրաստվում կրթահամալիրի տոնին:

Հարավային դպրոցի սովորողների այս 2 ամիսների կատարած աշխատանքները հավաքել, ամբողջացրել ենք մի տեղում և բացել ցուցահանդես, որը նոյեմբերի 17-18-ին արդեն պատրաստ կլինի ընդունել բոլորին: Համեցեք և ինքներդ գնահատեք մեր սովորողների կատարած աշխատանքները: Սիրով սպասում ենք բոլորիդ:

Սեբաստացի ցուցահանդես

Continue reading

Advertisements

Փայտե կուլոններ

20171118_151001

Պատրաստվում ենք Սեբաստացու օրվա ցուցահանդեսին:     Ուսումնական աշուն

Այս անգամ 4-րդ և 5-րդ դասարանների սովորողների հետ պատրաստեցինք փայտե նկարազարդված կուլոններ: Սկզբում թղթի վրա գծեցինք կլորներ, կատարեցինք ձևավորման մի քանի էսքիզներ: Կատարված էսքիզներից ամենահաջողվածները մատիտով անցկացրեցինք փայտե կլորների վրա, որից հետո սկսեցինք աշխատել ներկերով։ Աշխատանքը նման էր մանրանկարչության. պահանջում էր մեծ ուշադրություն և կոկիություն, ինչպես նաև ստեղծագործելու լայն հնարավորություն էր տալիս: Վերջում կարիք եղավ նաև լաքապատելու: Համատեղ աշխատանքի արդյունքում ստացանք շատ բազամազան պատկերներով կուլոններ, որոնք վերջնական ձևով կցուցադրվեն Նոյեմբերի 18-ին Հարավային դպրոցում  կայանալիք  ցուցահանդեսին: Այս աշխատանքները կներկայացվեն նաև ցուցահանդես-վաճառքի Continue reading

Նոյեմբեր-Դեկտեմբեր ամսվա նախագծեր

20171117_141959

Նախագծի ժամկետներ՝   Նոյեմբերի 27-Դեկտեմբեր 27

Նախագծի մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանների սովորողներ, 1-2-3- րդ դասարանների ընտրությամբ գործունեության սովորողներ

Աշխատանքային ուղղություններ՝ 

  • Նոյեմբերի 27-Դեկտեմբեր 8   1-2-3-րդ դասարաններ– Հարավային դպրոցի ընթերցարան ակումբի միջավայրի ձևավորման աշխատանքեր
  • Նոյեմբերի 27-Դեկտեմբեր 8   4-5-րդ դասարանների ընտրությամբ գործունեության սովորողներ- դպրոցի ձևավորման աշխատանքներ՝ գույքի ներկում և թարմացում
  • Դեկտեմբեր 8-17 4-5-րդ դասարաններ, 1-2-3-րդ դասարանների ընտրությամբ գործունեության սովորողներ – Ամանորի նախապատրաստական աշխատանքներ (խաղալիքների պատրաստում, դպրոցի ձևավորում), գլխավոր տոնածառի նախապատրաստական աշխատանքներ (էսքիզների մշակում)
  • Դեկտեմբեր 14-15 Գլխավոր տոնածառի պատրաստում