Ճամբարային հագեցած օրեր

Ճամբարային օրերը գործունեության բազմազանությամբ դասավանդողներին հնարավորություն են տալիս սովորողների հետ իրականացնել այնպիսի նախագծեր՝ մարզական խաղեր, քայլարշավներ, ճամփորդություններ, հեծանվային մրցումներ, որոնք բնորոշ չեն տվյալ դասավանդողի դասընթացին, և դա շատ հետաքրքիր է թե սովորողների, թե դասավանդողի համար :

Այս ընթացքում հասցրել ենք այցելել ագարակ՝ մաքրել և խնամել ձիերին, զբոսանք կատարել դպրոցի հարակից տարածքներում՝ ուսումնասիրելով շրջակա միջավայրը:

Continue reading

Advertisements

Այցելություն ագարակ

23658564_1709183259154552_4273430890528010861_n

Այսօր 09:30 մի խումբ սովորողների հետ կատարեցինք այցելություն կրթահամալիրի ագարակ: Քանի որ սա իմ առաջին այցելությունն էր, իսկ սովորողներն արդեն լավ ծանոթ էին տարածքին, նրանք մեծ ոգևորությամբ ինձ պատմեցին և ներկայացրին ագարակի կենդանիներին, որից հետո  անցանք գործի: Մաքրեցինք ագարակի տարածքն ավելորդ աղբից, փոցխով հավաքեցինք թափված խոտերը, սայլով ավազ տեղափոխեցինք…

Իսկ վերջում այցելեցինք գեղեցիկ նժույգներին, սիրեցինք և հիացանք, ծանոթացանք նաև ագարակի նոր բնակչի՝ Միդիա իշուկի հետ: Այցելությունը շատ օգտակար և ճանաչողական ստացվեց: Ժամը 10:30 արդեն Մայր դպրոցում էինք, որտեղ սովորողները մարմնակրթության պարապմունքներն ավարտել և սպասում էին մեզ: 10:35 դուրս եկանք Մայր դպրոցից և քայլքով շարժվեցինք դեպի Հարավային դպրոց:

Դիլիջանյան տպավորություններով

Այսօր երրորդ և չորրորդ դասարանների սովորողների հետ երկարացված օրվա ընթացքում խոսեցինք գետը քաղաքում ճամփորդությունից : Հիշեցինք հագեցած 2 օրվա հաճելի պահերի մասին և այդ տպավորություններով կատարեցինք ստեղծագործական աշխատանքներ՝ նկարելով Դիլիջանի բնությունը: Մի մասը աշխատեց Paint ծրագրով, մյուսներն էլ՝  մատիտներով: Աշխատանքն ավարտելուց հետո որոշեցինք մի փոքր զվարճանալ, ներկեցինք մռութները ու դարձանք փիսոներ… 20171026_161001.jpg

Ուսումնական և հաճելի

Հովհաննես Այվազովսկի նախագծի շրջանակներում այցելեցինք Ազգային պատկերասրահ՝ Հովհաննես Այվազովսկու ցուցահադեսին:  4-րդ և 5-րդ դասարանների մի խումբ սովորողների հետ շրջեցինք թանգարանում, իմացանք հետաքրքիր պատմություններ Այվազովսկու մանկության, պատանեկության, ստեղծագործական կյանքի մասին: Continue reading

Գետը քաղաքում

Հոկտեմբերի 30-31 Դիլիջան ուսումնական ճամփորդության նախապատրաստական աշխատանք

Նախագծի ժամկետներ`հետազոտական, նախապատրաստական փուլ. հոկտեմբերի 23-27:

Մասնակիցներ` 3-րդ դասարանի սովորողներ, 4-5-րդ դասարանների սովորողներ:

Նպատակ` հայրենաճանաչություն, հանրակրթական կամուրջներ, փորձի փոխանակում, բնապահպանություն: Continue reading

Նիկո Փիրոսմանի

Սեպտեմբերի 19-ին մի քանի սովորողների հետ այցելեցինք Հյուսիսային դպրոց՝ մասնակցելու «Նկարում ենք Փիրոսմանի» երկօրյա աշխատանքի արդյունքների ամփոփիչ քննարկմանը: Լսեցինք և իմացանք շատ հետաքրքիր փաստեր Փիրոսմանիի ստեղծագործական և անձնական կյանքի մասին: Այնուհետև այցելեցինք ցուցասրահ, նայեցինք սովորողների պատրաստած աշխատաքները՝ մեղրամոմի և հուլունքերի հետաքրքիր տեխնիկայով :  Շրջեցինք նաև գունանկարի և գծանկարի արվեստանոցներում, զրուցեցինք ընկեր Կարենի հետ, և շատ դրական տպավորություններով և էմոցիաներով վերադարձանք Հարավային դպրոց…

WP_20170920_016 Continue reading

Ամենօրյա գործունեություն. երկարացված օր

04.09.2017                                                                                                                                      20170824_134027 

14:20-15:20 լող,   լողափնյա խաղեր

15:20-15:40 – ճաշ

15:40-16:20 –տեխնոլոգիական գործունեություն