Դիլիջանյան տպավորություններով

Այսօր երրորդ և չորրորդ դասարանների սովորողների հետ երկարացված օրվա ընթացքում խոսեցինք գետը քաղաքում ճամփորդությունից : Հիշեցինք հագեցած 2 օրվա հաճելի պահերի մասին և այդ տպավորություններով կատարեցինք ստեղծագործական աշխատանքներ՝ նկարելով Դիլիջանի բնությունը: Մի մասը աշխատեց Paint ծրագրով, մյուսներն էլ՝  մատիտներով: Աշխատանքն ավարտելուց հետո որոշեցինք մի փոքր զվարճանալ, ներկեցինք մռութները ու դարձանք փիսոներ… 20171026_161001.jpg

Աշնանային ճամբար

Ժամկետ`նոյեմբերի 1-3

Մասնակիցներ` Հարավային դպրոցի դասավանդողներ

Աշխատանքի նկարագրություն` 

Սովորողների համար ապակիները ավելի տեսանելի և անվտանգ դարձնելու նպատակով կձևավորենք նոր տեղադրված վիտրաժները: Կօգտագործենք օրակալ, որը ինքնակպչուն գունավոր թուղթ է:  Առաջինը կձևավորենք տեխնոլոգիայի սրահը, այնուհետև կանցնենք Մայրենիի սրահին…

Նախագծի արդյունքները այստեղ

Ուսումնական և հաճելի

Հովհաննես Այվազովսկի նախագծի շրջանակներում այցելեցինք Ազգային պատկերասրահ՝ Հովհաննես Այվազովսկու ցուցահադեսին:  4-րդ և 5-րդ դասարանների մի խումբ սովորողների հետ շրջեցինք թանգարանում, իմացանք հետաքրքիր պատմություններ Այվազովսկու մանկության, պատանեկության, ստեղծագործական կյանքի մասին: Continue reading

Ուսումնական աշուն, Կրթահամալիրի տոն

20171012_145424.jpg

Ժամկետ՝ Հոկտեմբերի 25-նոյեմբերի 18

Նախագծի մասնակիցներ՝ 1-2-3-րդ դասարանների ընտրությամբ գործունեության սովորողներ, 4-5-րդ դասարանների սովորողներ:

Նախագծի նկարագրություն՝  

Սովորողների հետ կկատարենք աշխատանքեր (աշնան տերևներով), կպատրաստենք  կուլոն-վզնոցներ, կձևավորենք թթվի տարրաները, աշնանային արձակուրդի ընթացքում պապյե մաշե տեխնիկայի միջոցով սովորողները կպատրաստեն տարբեր տարրաներ` Մխիթար Սեբաստացու օրերի ցուցահանդես-վաճառքին մասնակցելու համար: Continue reading

Գետը քաղաքում

Հոկտեմբերի 30-31 Դիլիջան ուսումնական ճամփորդության նախապատրաստական աշխատանք

Նախագծի ժամկետներ`հետազոտական, նախապատրաստական փուլ. հոկտեմբերի 23-27:

Մասնակիցներ` 3-րդ դասարանի սովորողներ, 4-5-րդ դասարանների սովորողներ:

Նպատակ` հայրենաճանաչություն, հանրակրթական կամուրջներ, փորձի փոխանակում, բնապահպանություն: Continue reading

Ուսումնական ճամփորդություն

5Ճամփորդության վայրը՝  Հայաստանի ազգային պատկերասրահ (Ցուցահանդես՝ նվիրված Այվազովսկու 200 ամյակին)

Ժամկետը՝ հոկտեմբերի 20, ժամը 13:30-15:30

Նպատակը՝ ճանաչողական, ուսումնական

Մասնակիցներ՝ 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ և լրագրողներ (15-20 հոգի)

Ընթացքը՝ Հովհաննես Այվազովսկի նախագծի շրջանակներում սովորողները կատարել են հետազոտական աշխատանքեր Այվազովսկու կյանքի և ստեղծագործությունների մասին: Նախատեսվում է այցելություն թանգարան և նկարների դիտում, հարցազրույց աշխատակիցներից և այցելուներից (լրագրողների խումբ):

Նախապատրաստական աշխատանքներ՝

Ալլա ԳևորգյանՄարկ ՀովհաննիսյանՄելիք ԱդամյանՄանե Հովհաննիսյան,  Աշոտ Զոզանյան, Տիգրան Գրիգորյան, Մաքս Սինհա, Գոռ Մնացականյան, Գոհար Բարսեղյան, Իվետա ՄեյթարջյանԳայանե Կագանյան

 Ակնկալվող արդյունք`

Ճամփորդությունից հետո լրացված գիտելիքներով սովորողները կամբողջացնեն նախագիծը: Անհատական բլոգներում կհրապարակվեն օրվա մասին նյութեր և Այզվազովսկու նկարների ազդեցությամբ ստեղծված նկարներ:

Կերպարվեստ

Կերպարվեստի լրացուցիչ կրթություն

Օրեր և ժամեր

  • Երկուշաբթի-14:30-15:30
  • Ուրբաթ -13:40-14:40

20171023_141205.jpg

Ծրագիր

Սովորողի նկարչական ընդունակությունները և հմտությունները հասկանալու համար  կատարվում է փորձնական աշխատանք, որպեսզի որոշվի աշխատելու հետագա ընթացքը: Դասաժամերի ընթացքում յուրաքանչյուր սովորող հնարավորություն է ունենում  կատարել անհատական աշխատանք ըստ իր նախասիրությունների և ընդունակությունների: Սակայն հիմնականում տրվում է հանձնարարություն, որ կատարում են բոլորը:

Հիմնական ուղղություններ

  • Նատյուրմորտ- նատյուրմորտը կերպարվեստի ժանր է. պատկերում է անկենդան առարկաներ (սափորներ, սպասք, մրգեր, բանջարեղեն, ծաղիկներ, եռաչափ մարմիններ և այլն): Նատյուրմորտ նկարելիս սկսում ենք աշխատել սև սովորական մատիտով, որից հետո անցնում ենք գունավոր մատիտներին: Ավելի հմտանալուց հետո անցում ենք կատարում գուաշին:
  • Նկարչություն դրսում, բնության մեջ, բնանկար, ճեպանկար (ճեպանկարը տեսածը արագ և քիչ նյութերով թղթին հանձնումն է, որի շնորհիվ ձեռքն ավելի վարժ է դառնում:
  • Ազատ ստեղծագործական աշխատանքեր տարբեր նյութերի կիրառությամբ:
  • Դիմանկար
  • Գունավարժություններ գուաշով և վրձնով աշխատելու և գույները զգալու մեջ ավելի հմտանալու համար: