Նախադպրոցական հաստատություններում աշխատողների հնգօրյա վերապատրաստման ծրագիր

Հարավային դպրոցում աշխատողների վերապատրաստման տեխնոլոգիական նախագիծ

Դեկտեմբերի 4-8

7

  • Աղանկարչություն Թղթի վրա նկարում ենք որևէ պատկեր, այնուհետև այն պատում ենք սոսնձով (էմուլսիա) և տարածում ենք աղ, թողնում ենք մի քանի րոպե, որ այն չորանա, այնուհետև աշխատում ենք ներկերով (գուաշ, ջրաներկ):

Անհրաժեշտ պարագաներ – թուղթ (վատման A3 ֆորմատ),սոսինձ (էմուլսիա), աղ, գուաշ կամ ջրաներկ: Continue reading

Արտադրությամբ ուսուցման արդյունքներ

  • Սեպտեմբերի վերջին սկսեցինք պատրաստվել 《Մեր ուսուցիչները》 նախագծին, որի վերջնական արդյունքները ցուցադրեցինք Հոկտեմբերի 5-ին տեխնոլոգիայի սրահում բացված ցուցահանդեսին: Ցուցահանդեսից հետո աշխատանքները  նվիրեցինք այն ուսուցիչներին, ում պատկերել էին սովորողները։media-share-0-02-05-4a31d7f7c6187a17dd88feff4140604e98398944682f1255f4b43de8291c491f-Picture
  • Նոյեմբերի 18-ին կրթահամալիրի տոնին բացված  ցուցահանդեսին  ներկայացրել էինք սովորողների տարբեր աշխատանքեր, որոնց մի մասը նախատեսված  էր վաճառքի համար : Այդպիսի աշխատանքներ էին նկարազարդած փայտե կուլոնները:

Continue reading

Սեբաստացի ցուցահանդես

20171118_125644

Նոյոմբերի 18-ին՝ կրթահամալիրի մեծ տոնին, Հարավային դպրոցում բացեցինք սովորողների աշխատանքների ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին նրանց այս տարվա կատարած աշխատանքները: Շատ հյուրերով և տպավորություններով հագեցած օր էր, սովորողների ոգևորությունն էլ ավելի տոնական էր դարձնում օրը:  Continue reading

Վիտրաժի ձևավորում

Այս անգամ մի խումբ սովորողների հետ ձևավորեցինք Հարավային դպրոցի առաջին հարկի մեծ վիտրաժները: Սկզբում ապակիների վրայից մաքրեցինք հին օրակալների հետքերը, այնուհետև գծագրեցինք նոր օրակալների վրա, որից հետո կտրատեցինք և սկսեցինք փակցման աշխատանքները: Պահպանեցինք գլխավոր մուտքի վիտրաժների ձևավորման ոճը, փոխեցինք միայն գույնը՝ նարնջագույնը փոխարինելով կանաչով: 23846957_1718052818267596_1153513896_o.jpg Continue reading

Պատրաստվում ենք Սեբաստացի ցուցահանդեսին

20171113_124559.jpg

Մենք էլ այսպես ենք պատրաստվում կրթահամալիրի տոնին:

Հարավային դպրոցի սովորողների այս 2 ամիսների կատարած աշխատանքները հավաքել, ամբողջացրել ենք մի տեղում և բացել ցուցահանդես, որը նոյեմբերի 17-18-ին արդեն պատրաստ կլինի ընդունել բոլորին: Համեցեք և ինքներդ գնահատեք մեր սովորողների կատարած աշխատանքները: Սիրով սպասում ենք բոլորիդ:

Սեբաստացի ցուցահանդես

Continue reading

Փայտե կուլոններ

20171118_151001

Պատրաստվում ենք Սեբաստացու օրվա ցուցահանդեսին:     Ուսումնական աշուն

Այս անգամ 4-րդ և 5-րդ դասարանների սովորողների հետ պատրաստեցինք փայտե նկարազարդված կուլոններ: Սկզբում թղթի վրա գծեցինք կլորներ, կատարեցինք ձևավորման մի քանի էսքիզներ: Կատարված էսքիզներից ամենահաջողվածները մատիտով անցկացրեցինք փայտե կլորների վրա, որից հետո սկսեցինք աշխատել ներկերով։ Աշխատանքը նման էր մանրանկարչության. պահանջում էր մեծ ուշադրություն և կոկիություն, ինչպես նաև ստեղծագործելու լայն հնարավորություն էր տալիս: Վերջում կարիք եղավ նաև լաքապատելու: Համատեղ աշխատանքի արդյունքում ստացանք շատ բազամազան պատկերներով կուլոններ, որոնք վերջնական ձևով կցուցադրվեն Նոյեմբերի 18-ին Հարավային դպրոցում  կայանալիք  ցուցահանդեսին: Այս աշխատանքները կներկայացվեն նաև ցուցահանդես-վաճառքի Continue reading

Նոյեմբեր-Դեկտեմբեր ամսվա նախագծեր

20171117_141959

Նախագծի ժամկետներ՝   Նոյեմբերի 27-Դեկտեմբեր 27

Նախագծի մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանների սովորողներ, 1-2-3- րդ դասարանների ընտրությամբ գործունեության սովորողներ

Աշխատանքային ուղղություններ՝ 

  • Նոյեմբերի 27-Դեկտեմբեր 8   1-2-3-րդ դասարաններ– Հարավային դպրոցի ընթերցարան ակումբի միջավայրի ձևավորման աշխատանքեր
  • Նոյեմբերի 27-Դեկտեմբեր 8   4-5-րդ դասարանների ընտրությամբ գործունեության սովորողներ- դպրոցի ձևավորման աշխատանքներ՝ գույքի ներկում և թարմացում
  • Դեկտեմբեր 8-17 4-5-րդ դասարաններ, 1-2-3-րդ դասարանների ընտրությամբ գործունեության սովորողներ – Ամանորի նախապատրաստական աշխատանքներ (խաղալիքների պատրաստում, դպրոցի ձևավորում), գլխավոր տոնածառի նախապատրաստական աշխատանքներ (էսքիզների մշակում)
  • Դեկտեմբեր 14-15 Գլխավոր տոնածառի պատրաստում

 

Այցելություն ագարակ

23658564_1709183259154552_4273430890528010861_n

Այսօր 09:30 մի խումբ սովորողների հետ կատարեցինք այցելություն կրթահամալիրի ագարակ: Քանի որ սա իմ առաջին այցելությունն էր, իսկ սովորողներն արդեն լավ ծանոթ էին տարածքին, նրանք մեծ ոգևորությամբ ինձ պատմեցին և ներկայացրին ագարակի կենդանիներին, որից հետո  անցանք գործի: Մաքրեցինք ագարակի տարածքն ավելորդ աղբից, փոցխով հավաքեցինք թափված խոտերը, սայլով ավազ տեղափոխեցինք…

Իսկ վերջում այցելեցինք գեղեցիկ նժույգներին, սիրեցինք և հիացանք, ծանոթացանք նաև ագարակի նոր բնակչի՝ Միդիա իշուկի հետ: Այցելությունը շատ օգտակար և ճանաչողական ստացվեց: Ժամը 10:30 արդեն Մայր դպրոցում էինք, որտեղ սովորողները մարմնակրթության պարապմունքներն ավարտել և սպասում էին մեզ: 10:35 դուրս եկանք Մայր դպրոցից և քայլքով շարժվեցինք դեպի Հարավային դպրոց: