Հանդիպում միջավայրի դիզայներ Արման Ստեփանի հետ

Սեբաստացու օրերի շրջանակում՝ նոյեմբերի 10-ին կայացավ հանդիպում միջավայրի դիզայներ Արման Ստեփանյանի հետ։

Հանդիպումը լուսաբանում են մասնակից սովորողները

Նոյեմբերի 10-ին Գեղարվեստի Artասահմանում կազմակերպված էր հանդիպում միջավայրի դիզայներ Արման Ստեփանյանի հետ, որին ես և ընկերներս նույնպես մասնակցեցինք: Սկզբում պատկերացում չունեի՝ ի՞նչ է ընդհանրապես միջավայրի դիզայնը, ինչպիսի՞ն կարող են լինել ցուցադրվող պրոեկտները, սակայն ընթացքն իրոք շատ հետաքրքիր էր, ուսուցողական ու նաև մոտիվացնող: Կարծում էի միջավայրի դիզայնը կապված է ինտերիեր ու էքստերիեր դիզայնի հետ: Արման Ստեփանյանը ներկայացրեց իր երեք պրոեկտներն ու ամեն մեկի հետ պատմեց, թե որքան դժվարություններ են առաջացել տարածքի բնակիչների, քաղաքապետարանի, գյուղապետի հետ, քանի որ հայ ժողովուրդն իր մտածելակերպով շատ հետ է մյուս երկրներից ու այստեղ երկիրը զարգացնելը, դատարկ վայրերը լցնել գունեղ դեկորներով/պատկերներով, համարվում է խայտառակություն: Անկեղծ, իմ մոտ մոտիվացիա առաջացավ աշխատելու ու սկսեցի ավելի ազատ մտածել ու գործել, երբ լսեցի, այն դժվարությունների մասին, որոնք նրան հանդիպել են, ու տեսա այն արդյունքը, որին նա հասել է: Շատ անգամներ անցել եմ Վստրեչի կամրջի մոտով ու հանդիպել շենքի վրա նկարված պատկերին, միշտ նայել եմ ու շատ եմ հավանել, սակայն երբեք չեմ հետաքրքրվել՝ ո՞վ է հեղինակը, ինչքա՞ն ժամանակ է պահանջվել այն ավարտին հասցնելու համար, ու պատահական հանդիպեցինք հենց հեղինակի հետ, ու ստացա բոլոր հարցերիս պատասխանը: Նաև շատ հավանեցի մյուս պրոեկտը, որը կապված էր “Google”-ի կողմից բոլորիս հայտնի “trex” խաղի հետ ու այժմ, որպես արձան, գտնվում է Լոռի մարզի Գյուլագարակ գյուղում, պատարաստված մետաղից: Տեսանք նաև այն տոնածառը, որն ամեն տարի մինչև 2030 թվական շրջելու է Հայաստանի մարզերով, տեսքը շատ օրիգինալ էր ու հետաքրքիր: Խցաններից պատրաստված Գեղազնիկ Միքայելյանի պատկերը նույնպես հետաքրքիր էր, Գյումրիի ճամփորդության ժամանակ տեսել էինք խցաններից պատրաստված Շառլ Ազնավուրի պատկերը, սակայն Գեղազնիկ Միքայելյանինն ի տարբերություն Շառլ Ազնավուրի պատկերին, ամբողջովին հավաքված է պատի վրա:
Այս հանդիպումն իմ մասնակցած բոլոր հանդիպումներց կարծում եմ ամենահետաքրքիրն էր, քանի որ իմ ընտրած մասնագիտության հետ ինչ-որ չափով կապ ուներ:

9-րդ դասարանի սովորող Միլենա Պողոսյան

Երեկ Հյուսիսային դպրոցի Artասահմանում կազմակերպվել էր հանդիպում Արման Ստեփանյանի հետ։ Նա զբաղում է Environmental, Urban, Street art դիզայնով։
Շատ հետաքրքիր հանդիպում ստացվեց։ Խոսեցինք դիզայնի տարբեր տեսակների մասին, քննարկեցինք։ Նա ներկայացրեց իր նախագծերից որոշները։ Մեզ բոլորիս շատ էր հետաքրքրում, թե ինչպես է ստեղծվում յուրաքանչյուր աշխատանք։ Մանրամասն ծանոթացանք նախագծելու, նկարելու ու պատրաստելու գործընթացին, ինչը անչափ հետաքրքիր էր։

Քոլեջի ուսանող՝ Լիլի Մովսիսյան

Արման Ստեփանյանը, ով մասնագիտությամբ գրաֆիկ դիզայներ է և զբաղվում է նաև միջավայի դիզայնով, հյուընկալվել էր մեզ` կիսվելու իր աշխատանքներով, որոնք գեղեցկացնում են Հայաստանի տարբեր վայրերը։ Նա պատմում էր այդ ամենին հասնելու ընթացքի և հաղթահարած դժվարությունների մասին։ Հետաքրքիր էր ավելի այդ ամենի ընթացքում եղած դժգոհությունների և այլ գործոնների հետ առընչվել ավելի մանրամասն, որոնք խոչընդոտում էին աշխատանքները ավարտին հասցնել։ Ուրախ եմ, որ ծանոթացա նման տաղանդավոր մարդու հետ։

Քոլեջի ուսանող` Էլեն Հովսեփյան

Արման Ստեփանյանի աշխատանքները

Leave a comment