Ցուցահանդես

ՖՆոյեմբերի 8-ին՝ ժամը 14:30, Հարավային դպրոցում կկայանա 4-5-րդ և 1-2-3-րդ դասարանների ընտրությամբ խմբի սովորողների աշխատանքերի հաշվետու ցուցահանդեսը:
Ցուցահանդեսին կներկայացվեն սովորողների ստեղծած դիմանկար-կոլաժները, ծիսական զարդերը, աբստրակտ նկարները:

Հարավի գույներ. հրավեր

logofՀունիսի 8-ին՝ ժամը 11:00-ին, Հարավային դպրոցի բակում կկայանա Հարավային դպրոցի կերպարվեստի լրացուցիչ կրթության խմբի սովորողների և 1-3-րդ դասարանների ճամբարականների աշխատանքների ցուցահանդեսը:
Սիրով սպասում ենք բոլորին…

Կերպարվեստ

Լրացուցիչ կրթություն

Աբստրակցիոնիզմ

Նատյուրմորտ

Լրացուցիչ կրթություն

Կերպարվեստ

Թեման դիմանկարն է

Մարի Ավագյան. 2-րդ դասարան                           Հայկ Մանուկյան. 1-ին դասարան 

Վիկա Զարգարյան. 2-րդ դասարան                    Նատալի Ավագյան. 2-րդ դասարան

Իրինա Գյուրջինյան. 4-րդ դասարան                  Էմիլի Գրիգորյան. 1-ին դասարան

Continue reading

Կերպարվեստ

Կերպարվեստի լրացուցիչ կրթություն

Օրեր և ժամեր

  • Երկուշաբթի-14:30-15:30
  • Ուրբաթ -13:40-14:40

20171023_141205.jpg

Ծրագիր

Սովորողի նկարչական ընդունակությունները և հմտությունները հասկանալու համար  կատարվում է փորձնական աշխատանք, որպեսզի որոշվի աշխատելու հետագա ընթացքը: Դասաժամերի ընթացքում յուրաքանչյուր սովորող հնարավորություն է ունենում  կատարել անհատական աշխատանք ըստ իր նախասիրությունների և ընդունակությունների: Սակայն հիմնականում տրվում է հանձնարարություն, որ կատարում են բոլորը:

Հիմնական ուղղություններ

  • Նատյուրմորտ- նատյուրմորտը կերպարվեստի ժանր է. պատկերում է անկենդան առարկաներ (սափորներ, սպասք, մրգեր, բանջարեղեն, ծաղիկներ, եռաչափ մարմիններ և այլն): Նատյուրմորտ նկարելիս սկսում ենք աշխատել սև սովորական մատիտով, որից հետո անցնում ենք գունավոր մատիտներին: Ավելի հմտանալուց հետո անցում ենք կատարում գուաշին:
  • Նկարչություն դրսում, բնության մեջ, բնանկար, ճեպանկար (ճեպանկարը տեսածը արագ և քիչ նյութերով թղթին հանձնումն է, որի շնորհիվ ձեռքն ավելի վարժ է դառնում:
  • Ազատ ստեղծագործական աշխատանքեր տարբեր նյութերի կիրառությամբ:
  • Դիմանկար
  • Գունավարժություններ գուաշով և վրձնով աշխատելու և գույները զգալու մեջ ավելի հմտանալու համար: