Ոչ մի շաբաթ առանց Չարենցի

Զանգակ գրատանը տեղի ունեցավ «Ոչ մի շաբաթ առանց Չարենցի» գրքի շնորհանդեսը։ 9-րդ դասարանների մասնագիտական կողմնորոշման ծրագրի սովորողների մի խմբով եղանք միջոցառմանը։ Բանախոսներն էին գրող, գրականագետ Հենրիկ Էդոյանը և գրքի հեղինակ, գրականագետ Հայկ Համբարձումյանը։ Առիթ ունեցանք նաև շփվելու Չարենցի մեծ սիրահար Տիգրան Մանսուրյանի հետ։ Զրույց-քննարկումը գրքի ստեղծման, Չարենցի ստեղծագործական ուղու, կյանքի ու ընդհանրապես գրականության մասին էր։ Չարենցը տոն է, որ միշտ քեզ հետ պետք է լինի։ Դրան հաջորդեց գիշերային Երևանում զբոսանքը։ Continue reading