Վաղաշենի բնապահպանական ճամբար․ կողմնորոշիչ ցուցանակներ

Հուլիսի 17-19-ին Վաղաշենի բնապահպանական ճամբարում 9-12-րդ դասարանների սովորողների հետ իրականացրինք տեխնոլոգիական նախագիծ․ պատրաստեցինք տեղեկատվական ցուցանակներ՝ լողափ, մի աղտոտեք և Mskh գրվածքներով։ Միասնական քննարկումներից և սովորողների էսքիզային առաջարկներից հետո ընտրեցինք ամենակրեատիվ և հաջողված գաղափարները և սկսեցինք տաղտակների վրա գծագրել, որից հետո էլ անցանք գունավորման փուլին։ Իսկ վերջում ընտրեցինք ցուցանակների բովանդակությանը համապատասխան հատվածներ և ամրացրեցինք ծառերի վրա։ Ներկայացնում եմ աշխատանքի ընթացքը և արդյունքը։

Leave a comment