Հունվարյան ճամբար․ Դիզայն ջոկատի գործունեություն

Ճամբարային երրորդ և չորրորդ օրեր

9-րդ դասարանների մեդիաուրբաթի ամենօրյա փորձերի արանքում փորձում ենք ճամբարական սովորողների առօրյան կազմակերպել հնարավորինս հետաքրքիր՝ գործնական և ժամանցային նախագծերով։ Ճամբարային երրորդ և չորրորդ օրերի ընթացքում Դիզայն ջոկատի ճամբարականները մասնակցեցին իտալերենի պարապմունքի Մարիամ Սարդարյանի հետ, ձևավորեցին մեդիաուրբաթի թրապարի համար նախատեսված թրերը, ստեղծեցին հայկական ասացվածքների համար նկարազարդումներ․․․
Քանի որ մեր ջոկատի համար գնել էինք թեյնիկ, սովորողներն օրվա վերջում կազմակերպեցին թեյախմություն, որն ուղղորդվեց հաճելի երաժշտությամբ և լավ տրամադրությամբ․․․

Այսօրվա օրը սկսվեց մռայլ եղանակով, բայց անցավ շատ ջերմ մթնոլորտում: Առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո գնացինք դասարան, որպեսզի ձևավորենք թրերը, որոնք մեզ պետք են գալու վաղվա մեդիաուրբաթի ժամանակ։ Երբ վերջացրեցինք, որոշեցինք ընտրել ասացվածքներ և դրանք ներկայացնել նկարի տեսքով: Նաև մասնակցեցինք մեր մեդիաուրբաթի փորձին: Այսօրվա մեր օրը անցավ շատ եռանդուն և բովանդակալից:

Մարիա Աբրահամյան

Ճամբարի ընթացքում ծանոթացանք իտալերենի դասավանդող ընկեր Մարիամի հետ և  մասնակցեցինք վիկտորինայի Իտալիա թեմայով, որը կազմել էր ընկեր Մարիամը։ Իմացանաք հետաքրքիր փաստեր իտալական մշակույթի մասին, պատասխանեցինք հետաքրքիր հարցերի, որպեսզի ստուգենք մեր իմացությունները Իտալիայի մասին․․․

Սեդա Մարգարյան

տեսանյութը՝ Անուշ Ներսիսյանի

Առած-ասացվածքներն ընդհանրապես երկիմաստ են, եկել են մեզ հնուց և օգտագործվում են խոսակցական հայերենում, երբեմն ունեն տարօրինակ իմաստ, բայց դարձել են մեզ համար սովորական։ Ես վերցրել եմ մի քանի ասացվածք և կրեատիվ մոտեցումով նկարել:)

 Սեդա Մարգարյան

Մարիա Տիշաքճեան

Օրվա պատումները ՝

Leave a comment