Այցելություն Լեռնանիստ

269260008_1894515744053714_2042876363672952602_n

Ճամբարային երկրորդ շաբաթը ամփոփեցինք շատ լավ, գնացինք՝ Լեռնանիստ: Երբեք այնտեղ չէի եղել, միշտ լսում էի ընկերներիցս, թե ինչ հավես է այնտեղ անցնում, ինչքան ուրախ ժամանակ կարելի է անցկացնել, ինչքան գեղեցիկ է և այլն: Ուրբաթ օրը ընկեր Անուշի ջոկատի հետ առավոտյան շարժվեցինք դեպի Լեռնանիստ: Ճանապրհը բավականին զվարճալի անցավ, զրուցեցինք, երգեցինք և վերջապես հասանք: Ցո՜ւրտ էր, բայց մեր բոլորիս տրամադրությունը ջերմացնում էր մեր մթնոլորտը: Չեք պատկերացնի, թե ինչքան սիրուն էր ամեն ինչ, կարծես թե սառցե հեքիաթում լինեինք․․․ Continue reading