Այցելություն Լեռնանիստ

269260008_1894515744053714_2042876363672952602_n

Ճամբարային երկրորդ շաբաթը ամփոփեցինք շատ լավ, գնացինք՝ Լեռնանիստ: Երբեք այնտեղ չէի եղել, միշտ լսում էի ընկերներիցս, թե ինչ հավես է այնտեղ անցնում, ինչքան ուրախ ժամանակ կարելի է անցկացնել, ինչքան գեղեցիկ է և այլն: Ուրբաթ օրը ընկեր Անուշի ջոկատի հետ առավոտյան շարժվեցինք դեպի Լեռնանիստ: Ճանապրհը բավականին զվարճալի անցավ, զրուցեցինք, երգեցինք և վերջապես հասանք: Ցո՜ւրտ էր, բայց մեր բոլորիս տրամադրությունը ջերմացնում էր մեր մթնոլորտը: Չեք պատկերացնի, թե ինչքան սիրուն էր ամեն ինչ, կարծես թե սառցե հեքիաթում լինեինք․․․

Օֆելիա Անդրեասյան

Լեռնանիստն իմ ամենատպավորիչ ճամփորդություններից մեկն էր: Հունվարի 21-ին մեր և ընկեր Անուշի ջոկատն ուղևորվեց դեպի հիասքանչ Լեռնանիստ: Ճանապարհն անցավ շա՜տ հավես՝ երաժշտություն լսելով: Վերև բարձրանալիս այնքան խաղաղ էր ամեն բան, երբ առանձնանում էիր քո մտքերի հետ ու ներսումդ հանգստություն էր տիրում: Իսկ արդեն իջնելիս միացնում էիր ամբողջ էմոցիաներդ ու էներգիայով լի սահում ներքև: Պատկերացում չունեի, որ այդքան հրաշալի ժամանակ կանցկացնենք: Տաքանալու համար հատուկ տեղ կար, մի փոքր այնտեղ նստեցինք, տաքացանք ու շարունակեցինք սահել: Հետ վերադարձի ճանապարհը նույնպես անցավ շատ հավես՝ այս անգամ հետաքրքիր զրույցներով: Շա՜տ շնորհակալ եմ ընկեր Արևին ու ընկեր Անուշին, որ հնարավորություն տվեցին մասնակցնել նման հիշարժան ու սիրուն ճամփորդությանը:

Միլենա Պողոսյան

․․․Հասնելուն պես, ուղղակի անհնար էր չնկատել ճերմակ ձյունը, որը կարծես գիրկն էր առել իրեն շրջապատող ամեն ինչ: Բավականին ցուրտ էր, բայց չնայած դրան մենք անցկացրեցինք հիանալի ժամանակ՝ սահեցինք, վայելեցինք ձյունը: Խաղալու ժամանակ մենք բավականինն հոգնել էինք և որոշեցինք հանգստանալ և սնվել, բայց դա քիչ տևեց: Մենք շարունակեցինք սահել, խաղալ և զվարճանալ:

Ինձ դուր եկավ այդ օրը, հաճելի ժամանկ անցկացրեցի և ձեռք բերեցի նոր հուշեր: Հուսամ նման ճամփորդություններ էլի կլինեն:

Վերոնիկա Դուրգարյան

Leave a comment